ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Պատգամավորները «գենդեր» բառի բացատրությունն այդպես էլ չտվեցին

Պատգամավորները «գենդեր» բառի  բացատրությունն այդպես էլ չտվեցին
12.11.2013 | 00:32

Երեկ Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց թունդ բանավեճով։ Առիթը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծն էր, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Գենդերի մասին» օրենք։ Ազգային ժողովի պատգամավորներից փորձեցինք պարզել՝ գիտեն՝ ի՞նչ է նշանակում «գենդեր»։

«ԴՈՒՔ ԻՆՁ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՔ»
ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)
-Ի՞նչ է նշանակում «գենդեր» բառը, պարոն Մանուկյան։
-Դուք ինձ վիրավորեցիք Ձեր հարցով (ծիծաղում է)։ Ես Ձեր հարցին չեմ պատասխանում։
-Լավ, ե՛ս չեմ հասկանում, ինձ կբացատրե՞ք։
-Ասում եմ՝ դու ինձ վիրավորեցիր։
-Գոնե կո՞ղմ եք, որ այդ բառը փոխարինվի «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» տերմինով։
-Դուք ինձ վիրավորել եք։
-Փաստորեն, շա՜տ եք վիրավորված։

«ԵՍ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԱԼԻՍ»
ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)
-Գիտե՞ք՝ ինչ է նշանակում «գենդեր» բառը։
-Իհարկե, մենակ չհարցնեք, թե ինչ ա նշանակում։ Ես քննություն չեմ տալիս։
-Ես էլ դասախոս չեմ, ընդամենը հարց եմ տալիս։ Օրինակ, կո՞ղմ եք, որ դա փոխարինվի «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» տերմինով։
-Համաձայն եմ, ինչու չէ։ Քննարկման հարց է։
-Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների անհավասարություն կա՞։
-Եթե օրենքն ընդունում ենք, ուրեմն խնդիրը կա, և ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում։
-Բայց մենք մեր երկրի համար ենք օրենքներ ընդունում։
-Մենք մեր համար ենք ընդունում, բայց ընենց չի, որ առաջինը մենք ենք ընդունում, ու աշխարհում նման օրենք չկա։

«ՄԵՆՔ ԱՊԱՐԱՆՑԻ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)
-Ի՞նչ է նշանակում «գենդեր» բառը։
-Ո՛չ հասկանում եմ, ո՛չ էլ ուզում եմ հասկանալ։ Մենք ապարանցի ավանդապաշտ մարդիկ ենք։ Թող մեր ավանդույթներով էլ շարունակենք ապրել։ Էդ ինչ-որ կա, խառնում են։

«ՄԵՐ ՊԱՊԱԿԱՆ ԱԴԱԹՆԵՐԸ ՊԵՏՔ Ա ՊԱՀԵՆՔ»
ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Մի հարց կարելի՞ է։
-Ինձ հարց մի տվեք։ Էնքան մարդ կա հարց տալու, ինձանից նեղանում են, ասում են՝ սաղ հարցերը քեզ են տալիս։ Մի հատ տվեք, հավասարվենք հարցերով, հետո ինձ կտաք։
-Այս անգամ էլ պատասխանեք ու առաջ անցեք։ «Գենդերի» մասին...
-Ես այդ մասին ոչ մի բան չեմ կարծում, էդ օրենքին դեմ եմ։
-Կարծում եք, Հայաստանում նման օրենքի անհրաժեշտություն չկա՞։
-Չգիտեմ։
-«Գենդեր» բառը Ձեզ հասկանալի՞ է։
-Այո՜, էդ Դուք հասկանում եք, ես չե՞մ հասկանում։ Ես դեմ եմ ու «վսյո»։
-Կանանց և տղամարդկանց իրավահավասարության կարիք Հայաստանը չունի՞։
-Մեր պապական ադաթները պետք ա պահպանվեն։ Մենք կամաց-կամաց մեր ազգը տանում ենք կործանման։ Մենք հայ ենք։ Ավանդույթներ ունենք։ Պետք ա պաշտպանենք։

«ԿՈՂՄ ԵՄ, ՈՐ «ԳԵՆԴԵՐ» ԲԱՌԸ ՏԵՔՍՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցության ղեկավար)


-Պարոն Սահակյան, ի՞նչ եք կարծում, պատգամավորների զգալի հատվածը հասկանո՞ւմ է «գենդեր» բառը։
-Բոլոր պատգամավորներն էլ հասկանում են։ Դեռ ավելին, այն կարծիքները, որ այդ օրենքի առնչությամբ տարբեր հասարակական ուժերի կողմից հնչում են, հիմքում նման գաղափար չկա։ Բայց քանի որ հասարակության մեջ դա տպավորվել է որպես անբարոյական մի բան, դրա համար մենք «դեմ» քվեարկեցինք։
-Կո՞ղմ եք, որ «գենդերը» «կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարություն» տերմինով փոխարինվի։
-«Գենդերը» միջազգային ընդունված բառ է, և քանի որ մենք միջազգային տարբեր կառույցների հետ պայմանագրային կապերի մեջ ենք, ես կողմնակից եմ, որ «գենդեր» բառը տեքստում օգտագործվի, բայց բացատրության մաս ունենա, որտեղ կգրվի այն, ինչ Դուք ասում եք։


Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ss="post-type-2">

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
"post-type-2">

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն